Չինաստանի գրախանութներում հայտնվել է գիրք՝ երկրի առաջնորդ Սի Ցզինպինի արտահայտություններում: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:
Շանհայի Ցզյաոտուն համալսարանի հրատարակչատան թողարկած գրքում ներառված են 70 հատուկ բառեր ու արտահայտություններ, որոնք օգտագործել է առաջնորդը հրապարակային հայտարարություններում՝ սկսած 2012-ին իշխանության գալու պահից:
Հրատարակությունում վերլուծվում են նախագահի գրավոր և բանավոր խոսքի ոճական առանձնահատկությունները, որոնք բաժանված են երեք կատեգորիայի՝ մետաֆորներ, խոսակցական արտահայտություններ և մեջբերումներ դասական բանաստեղծություններից:
Հրատարակիչները հայտնել են, որ հաջորդ տարի կթողարկվի գրքի անգլալեզու տարբերակը:









































