Քիմ Քարդաշյանը դարձել է բրիտանական Elle-ի ամսագրի հունվարյան համարի հերոսուհին՝ հայտնվելով համարի 3 շապիկներին՝ նվիրված ինքնագնահատականի, սեփական անձի նկատմամբ ինքնավստահությանն ու սեփական մարմնի ընկալման հարցերին, հայտնում է spletnik.ru-ն:
Elle UK-ի խմբագիր Լորեն Քենդիի խոսքով՝ Քիմին հաջողվել է կառուցել իսկական բիզնես-կայսրություն, որի հիմքում ընկած է կանացի կազմվածքի նոր ընկալումը:
«Քիմ Քարդաշյանը օրինակ է փքուն ֆորմաներով կանանց համար՝ նրանց ոգեշնչելով սեր դեպի սեփական մարմինը»,- ասել է նա:
Քիմը ամսագրի շապիկին է հայտնվել Balmain-ի, Burberry-ի ու Balenciaga-ի զգեստներով:
Elle-ի համար ֆոտոսեսիայի հեղինակն է հայտնի լուսանկարիչ ու ռեժիսոր Ժան-Բապտիստ Մոնդինոն:















































