2013 թ. մինչ այս պահը Հայաստանում գրանցվել է թունավորման 29 դեպք: Ակոհոլային ինտոքսիկացիայի ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 7 մարդ, 7 մարդ թունավորվել է շմոլ գազից, նույնքան էլ՝ դեղորայքից:
Նման վիճակագրություն ներկայացրեց «Արմենիա» բժշկական կենտրոնի սուր թունավորումների բաժանմունքի և Հայաստանի գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը՝ անդրադառնալով ամանորյա տոների ընթացքում գրանցված թունավորման դեպքերին:
Նրա խոսքով՝ նախորդ տարիների համեմատ, ավելացել են ալկոհոլային թունավորումների դեպքերը, ընդ որում՝ դրանցով թունավորված անձանց տարիքն է նվազել: 2011 թ. հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորումների 299 դեպք, 2 մարդ մահացել է:
Ինչ վերաբերում է դեղորայքային թունավորումներին, ապա Մ. Գաբրիելյանը նշեց, որ հաճախ խնդիրը ոչ թե անորակ դեղորայքն է, այլ դեղերի չարաշահումը: