Wednesday, 01 07 2026
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում

Րաֆֆին կվնասի՞ համաժողովրդական շարժմանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոչ իշխանական եռյակի քաղաքական պայքարը խորհրդավոր լռության փուլ է մտել: ԲՀԿ-ից մեկնաբանում են, թե զբաղված են արտախորհրդարանական քաղաքական ուժերի ու ՀԿ-ների հետ բանակցություններով: Միակ հայտնի իրադարձությունը դեկտեմբերի 10-ին կայանալիք ՀԱԿ-ի ամենամյա երթն է՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ, որը միացյալ եռյակի օրակարգից բխող միջոցառում չէ: Եվ մինչ նրանք կպատրաստվեն այս երթին, Րաֆֆի Հովհաննիսյանն առաջ ընկավ՝ նոյեմբերի 21-ին ասուլիս հրավիրելով և հայտարարելով, որ պատրաստվում է դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում, 6-ին Վանաձորում և Գյումրիում սեպարատ հավաքներ անել: Սրանք եռյակում իր՝ ավելորդի կարգավիճակը հաղթահարելուն ուղղված քայլեր են: Եթե նման հայտարարություններ թույլ տային ՀԱԿ-ը կամ ԲՀԿ-ն, լրահոսը կհեղեղվեր եռյակի ապահարզանի վերաբերյալ վերլուծություններով, Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնագործունեության կապակցությամբ արձագանք գրեթե չկա: Անգամ նրա առաջարկած հռչակագիրը լուրջ չընդունեցին, ուստի «Ժառանգության» առաջնորդն անցավ վճռական գործողությունների: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, եռյակում միասնական օրակարգ չկա. «Միաժամանակ պետք է ասեմ, որ հրապարակի դիմաց կա հարթակ, որը տակավին միացյալ չէ, հոկտեմբեր ամսին եղել են հրապարակային երկու հավաքներ, ինչպես գիտեք, շատ լավ հավաքներ, որից լիցքավորվել է ժողովուրդը, և դա համարում եմ արժեք, որը պետք է պահպանվի, բայց, միաժամանակ, մենք պիտի ունենանք այդ տղամարդկությունը, շիտակությունը՝ ասելու համար, որ որոշ հարցեր կան, որոնք մնում են բաց: Հրապարակային գործունեության շարունակականության խնդիրը, շարժման սկզբունքների հրապարակայնացման հռչակման հարցը, որոշումների կայացման անհրաժեշտության հարցը: Չկա վերջնական համաձայնություն ոչ հռչակագրի հուշագրի վերաբերյալ, ոչ էլ հրապարակային գործունեության մասին»: Հովհաննիսյանի սրտնեղումներին հետևց ԲՀԿ-ի արձագանքը. «Քաղաքական ուժերից յուրաքանչյուրի իրավունքն է ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային և հրապարակային միջոցառում»: Նկատելի է, որ «Ժառանգության» մնալը կամ հեռանալը եղանակ չի փոխում եռյակում, ավելին՝ տուժողը հենց «Ժառանգությունն» է լինելու. դուրս գա, որ ի՞նչ անի:

«Ժառանգության» անդամները երեկ խուսափում էին կարծիք հայտնելուց, տեղյակ չէին կամ չէին հասկանում առաջնորդի ծրագրերի իրական պատճառը, նպատակն ու հեռանկարները: «Որևէ մեկնաբանություն Հովհաննիսյանի ելույթի վերաբերյալ չեմ անելու, ինքը խոստացել է առաջիկա 7 օրվա ընթացքում խոսել: Ես իմ կարծիքը շատ ազատորեն արտահայտում եմ մեր վարչության նիստում, բայց լրագրողների համար կխոսի պարոն Հովհաննիսյանը»,-մեզ հետ զրույցում հայտարարեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ինչպես տեսնում ենք, ՀԱԿ-ԲՀԿ ոչ թափանցիկությունը քննադատող կուսակցությունում աշխատում են նույն ձեռագրով: Կարելի՞ է ասել՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գաղափարական տարաձայնություններ ունի մյուս առաջնորդների հետ և առանձին պայքար մղելու տակտիկա է մշակում: «Ինքը կմեկնաբանի իր ասածներն առաջիկա 7-10 օրվա ընթացքում»:

Եռյակի միասնական օրակարգից քաջատեղյակ Միքայել Մելքումյանը չի բացառում, որ Րաֆֆու առաջարկած հռչակագիրը դեռ կքննարկվի: «Նախ պետք է մտնի եռյակի օրակարգ, քննարկվի, նոր ընդհանուր հայտարարի կգանք: Սա չի նշանակում, որ ամեն մի կուսակցություն պիտի իր գործունեությունը դադարեցնի»: Մելքումյանը նրա պահանջների բովանդակությունը չցանկացավ քննարկել. «Հակասությունները մի կողմ են դրվել, ու կոնկրետ հարցերի շուրջ ենք միավորվել, որը չի հակասում ռազմավարական խնդրի լուծմանը: Ես խնդիր չեմ տեսնում, որ այդ հակասություններն են նման որոշման տեղիք տվել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում