Հինգշաբթի Թուրքիայի Զոնգուլդակ մարզում պայթյուն է տեղի ունեցել ածխահանքում:
Ինչպես հաղորդում է Doğan գործակալությունը, պայթյունի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել հինգ մարդ: Պայթյունը տեղի է ունեցել մեթանի կուտակման հետևանքով:
Պայթյունի փաստով սկսվել է հետաքննություն։






































