ՄԻԱՎ-ՁԻԱՀ վարակի տարածումից խուսափելու համար Տաջիկստանի առողջապահության նախարարությունը վարսավիրներին խորհուրդ է տվել հրաժարվել սափրելու պրակտիկայից,- լրագրողներին հաղորդել է հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Նուսրաթուլո Սալիմովը:
«Դա կլինի ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի տարածման դեմն առնելու մեթոդներից մեկը, քանի որ բազմաթիվ վարսավիրանոցներում բավարար մաքուր չեն սափրման պարագաները»,- ասել է Սալիմովը:
Նախարարը անհանգստացած է երկրում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով վարակվածների թվով: Սալիմովը հաղորդել է, որ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով վարակվածների ընդհանուր թիվը Տաջիկստանում մեկ տարվա ընթացքում ավելացել է 17%-ով՝ 2013 թ. սկզբին կազմելով 4,5 հազար մարդ:
Ըստ նախարարության տվյալների՝ այս վարակով վարակված երեխաների թիվը ներկա դրությամբ կազմում է 275 մարդ, որոնցից 97-ը վարակվել են իրենց մայրերից:










































