Հայաստանի ազգային հավաքականի ու Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է դարպասապահների ռոտացիայի մասին ու նշել, որ հաճախակի ռոտացիան ճիշտ չէ:
«Դարպասապահը չի կարող բոլոր խաղերը իդեալական անցկացնել: Ե՛վ բախտը կարող է երես թեքել, և՛ երբեմն հանգստանալը օգտակար է: Այդ դեպքում իր շանսն է ստանում երկրորդ դարպասապահը:
Բայց դարպասապահներին հաճախակի փոխելը ճիշտ չէ: Օրինակ՝ պաշտպանները սովորում են մեկի խաղաոճին, ու հաճախակի մյուսին հարմարվելը հոգնեցնում է: Ճիշտ է, այս դեպքում էլ նա, ով քիչ է խաղում, կարող է զենքերը վայր դնել, լավ չմարզվել:
Այստեղ շատ կարևոր են մարզչի ճիշտ ցուցաբերած օգնությունը, երկրորդ դարպասապահի նկատմամբ մշտական ուշադրությունը, նրա հետ անհատական զրույցները, որպեսզի երկրորդ դարպասապահը հասկանա իր կարևորությունն ու ակումբին պետքական լինելը», — Ռոմանի խոսքերն է մեջբերում «Սպորտ Էքսպրես»-ը:










































