Համացանցում հայտնվել է առաջին առցանց կատալոգը, որը ներառում է ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ Պոլ Սեզանի բոլոր հայտնի ստեղծագործությունները, հայտնում է Art News-ը: Կատալոգն ազատ կերպով հասանելի է արվեստագետի գործերի սիրահարների համար:
Կայքում գործում են ստեղծագործությունների, հավաքածուների, ցուցահանդեսների և տպագիր աշխատությունների հղումներ: Որոնման տեղը հնարավորություն է տալիս փնտրել անգլերեն և ֆրանսերեն հիմնաբառերով:
Սեզանն աշխարհի ամենաթանկ նկարիչներից է: Օրինակ՝ «Խաղաթուղթ խաղացողները» շարքից նրա նկարը 2012 թ. 250 մլն դոլարով վաճառվել է Կատարի թագավորական դինաստիային, ինչը ռեկորդային է մասնավոր կերպով վաճառված արվեստի գործերի համար: Սեզանի գեղարվեստական ժառանգությունը ներառում է ավելի քան 800 աշխատանք՝ միայն յուղանկարները, իսկ ջրանկարները մինչ օրս հայտնաբերվում են մասնավոր հավաքածուներում և ցուցասրահներում:






































