Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում հինգշաբթի լույս ուրբաթ գիշեր տեղի են ունեցել մի շարք պայթյուններ: Այս մասին հաղորդում է «Վեչերնի լիստ» թերթը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Տեղի ժամանակով կեսգիշերից հետո Զագրեբի արևմտյան մասում տեղի է ունեցել երկուսից չորս պայթյուն, որոնք լսվել են նաև մայրաքաղաքի կենտրոնում: Իրավապահ մարմիները հաստատել են, որ մեկից ավելի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Զագրեբի արևմտյան մասում պայթեցվել էր երկաթուղի: Պատահարի հետևանքով զոհեր և տուժածներ չկան:











































