Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Տոմաս Վերմալենը կրկին վնասվածք է ստացել: Այս մասին տեղեկացնում է Voetbal24-ը:
Բելգիացի ֆուտբոլիստը ցավեր է զգացել աջ ազդրի հատվածում ու կրկին ստիպված է շարքից դուրս մնալ: Վերականգնման ժամկետներն առայժմ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014թ. ամռանը՝ 19 մլն եվրոյի դիմաց:
Վերմալենը վնասվածքի պատճառով Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 14 խաղի:








































