Thursday, 02 07 2026
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի

Պետությո՞ւն, թե՞ Լֆիկ՝ այս է խնդիրը. մամուլ

«Հայկական ժամանակ»-ն առաջնորդողում գրում է. «Այն, ինչ կատարվում է Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի» հետ, ցույց է տալիս, որ մենք, որպես այդպիսին, պետություն չունենք: Մի ամբողջ պետություն չի կարողանում զսպել մի օլիգարխի մտքի թռիչքները: Փակ շուկան, ինչպես հայտնի է, հուշարձան շենք է, որ պահպանվում է պետության կողմից: Եվ ըստ գործող օրենսդրության, այդ շենքի հետ կատարվող ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի մանրակրկիտ կազմված, մասնագիտական և հասարակական լայն քննարկում անցած նախագծերի հիման վրա:

«Փակ շուկայի» սեփականատեր, Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը արդեն մեկ տարի շենքը ձևում է իր ճաշակով, իսկ մի ամբողջ պետություն փորձում է արդեն կատարված փաստին համապատասխան նախագծեր կազմել: Նախ, շենքի ներսում, առանց նախագծի, սկսեցին փորել ստորգետնյա ավտոկայան ու պահեստներ: Հետո շենքի տասը հսկայական կամարները գիշերով փլեցին: Ալեքսանյանը դեմքի շատ լուրջ արտահայտությամբ հայտարարեց, թե կամարները իրենք իրենց են փլվել, իսկ համապատասխան պաշտոնյաները նույնքան լուրջ դեմքերով ցույց տվեցին, որ հավատում են: Հիմա, ինչպես երևում է լուսանկարից,շուկայի շենքի ուղիղ կեսի վրա արդեն կառուցվում է երկրորդ հարկը: Մեր թղթակիցը, դեռևս անցած տարվա վերջին, հարցում էր արել Երևանի քաղաքապետարան, թե կա՞ արդյոք հաստատված նախագիծ՝ Երևանի Փակ շուկայի վերգետնյա հատվածի համար: Լինելու դեպքում՝ խնդրել էր այն տրամադրել: «Եթե հաստատված նախագիծ չկա, ապա ինչպե՞ս է բացատրվում այն հանգամանքը, որ շուկայի վերգետնյա հատվածում, արդեն իսկ բավականաչափ շինարարական աշխատանքներ են իրականացվել»,- նաև հետաքրքրվել էր քաղաքապետարանից: Այստեղից, սակայն, որևէ հարցի չպատասխանելով, հորդորել էին դիմել մշակույթի նախարարություն:

Նախօրեին ստացանք նախարարության պատասխանը: Սույնով հաստատվում է այն տեղեկությունը, որ «Փակ շուկայի» վերակառուցումը իրականացվում է առանց որևէ նախագծի: Ըստ այդ պատասխանի, 2012 թվականի դեկտեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանն է դիմել նախարարությանը շուկայի վերակառուցման ճարտարապետահատակագծային առաջադրանքը համաձայնեցնելու նպատակով: Իսկ դեկտեմբերի 25-ին, նախագծային փաստաթղթերը հաստատելու նպատակով, նախարարությանը դիմել է արդեն կառուցապատողը: Թե քաղաքապետարանը և թե կառուցապատողը դիմել են այն ժամանակ, երբ շինարարությունը արդեն վաղուց սկսված է եղել: «Հաշվի առնելով, որ վերգետնյա հատվածի նախագիծը դեռևս համաձայնեցված չէ, ՀՀ մշակույթի նախարարությունը բազմիցս արձագանքել է Ծածկած շուկայի 0.00 նիշից բարձր (վերգետնյա հատված, խմբ.) ապօրինի իրականացվող շինարարության խնդրին և, դադարեցման պահանջով դիմել կառուցապատողին, Երևանի քաղաքապետարան, ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչություն և պետական այլ մարմիններ»,- նշված է պատասխանի մեջ:

Այսինքն, մշակույթի նախարարությունում քաջ գիտեն, որ շինարարությունն ապօրինի է, քաջ գիտեն նաև քաղաքապետարանում, քաղաքաշինության նախարարությունում, «պետական այլ մարմիններում», բայց չեն կարողանում, հասկանում եք, դրա դեմն առնել: Ոչ մի կերպ չեն կարողանում: Դե, ասում ենք, էլի, պետություն, որպես այդպիսին, Հայաստանում չկա, և ամեն ինչ, այդ թվում նաև «Փակ շուկայի» կառուցապատումը, որոշում է մի առանձին վերցրած օլիգարխ: Իսկ սա նշանակում է, որ պետական պաշտոնյաները անողնաշար վախկոտներ են կամ էլ կաշառված են, կամ էլ երկուսը միասին՝ կաշառված անողնաշարներ:

Ի դեպ, 2012թ. նոյեմբերի վերջին Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ասուլիսի ժամանակ փորձում էր մեզ համոզել, թե «Փակ շուկայի» միայն վերջին՝ այսպես կոչված «մսի պասաժն է» վերակառուցվելու: Իսկ այդ «մսի պասաժը» գտնվում է շուկայի ամենավերջում: Իրականում սակայն, արդեն իսկ կառուցապատված է շուկայի տարածքի կեսը: Հիմա մնում է գուշակություններ անել, թե որտե՞ղ է ավարտվում շուկայի կառուցապատման հարցում Լֆիկի ֆանտազիան: Գուցե մի օր առավոտյան նա որոշի շուկայի տեղում մի 20 հարկանի շուշաթղթած «էլիտա՞ր» կառուցել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում