«Գրեմմի» երաժշտական մրցանակի դափնեկիր Սերժ Թանկյանն իր դեբյուտը կանի որպես ֆիլմի կոմպոզիտոր՝ ստեղծագործելով «1915» ֆիլմի համար: Այս մասին տեղեկանում ենք ֆիլմի ֆեյսբուքյան էջից:
««1915» -ն անհավանական գեղարվեստական ֆիլմ է՝ լի տրավմայով, խորությամբ, անորոշությամբ և որոշակի մոգությամբ՝ միևնույն ժամանակ մնալով պատկերավոր և ժամանակակից»,- ասել է նա՝ հավելելով, որ դա հազվագյուտ երևույթ է այսօրվա ֆիլմերում: «Ես հաճույք եմ ստանում՝ դրա համար ստեղծելով երաժշտական աշխարհ»,- գրել է նա:
2015 թվականի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, սակայն ուղևորությունը դեպի1915 թվական միայն նոր է սկսվում: Ռեժիսորներ Գարին Հովհաննիսյանն ու Ալեք Մուհիբյանը 100-ամյակի առիթով կներկայացնեն «1915» ֆիլմը՝ երկար սպասված հոգեբանական թրիլլեր պատմական հանցագործության վերաբերյալ թաղված ճշմարտության մասին: Ֆիլմը հետևում է մի մարդու առաքելությանը, ով ցանկանում է կյանք վերադարձնել Ցեղասպանության նահատակներին:











































