Հոսթելները հիանալի տարբերակ են բյուջետային հանգստի համար: Առավել յուրօրինակ հոսթելներից մեկը գտնվում է Ստոկհոլմում: Jumbo Hostel-ը տեղակայված է գործածությունից դուրս եկած օդանավի սրահում, որը կանգնած է Առլանդայի օդանավակայանի թռիչքա-վայրէջքային փակ գոտում: Այս մասին հայտնում է Kulturologia-ն:
Վերջին անգամ այդ ինքնաթիռն օդ է բարձրացել 2008 թվականին, որից հետո երրորդ կյանք է ստացել: Հոսթել հասնել կարելի է օդանավակայանի գլխավոր տերմինալից 15 րոպե քայլելով: Կա նաև հոսթել տանող ավտոբուս:














































