Վիրտուալ հրեշների դեմ պայքարող երեխաներին տեսնելով՝ ծնողների մեծամասնությունը նրանց քշում է համակարգիչների առջևից: Սակայն 9-ամյա տղայի մայրը չի շտապում դա անել, նա խրախուսում է իր տղային, ով տարված է Minecraft խաղով:
Շվեդ ծրագրավորող Մարկուս Պերսոնի կողմից ստեղծված այս խաղը հետաքրքրել է 9-ամյա տղային, ով տառապում է «Ասպերգերի սինդրոմով»: Այսպիսի հիվանդությամբ տառապող մարդիկ գերադասում են առանձնանալ արտաքին աշխարհից՝ կենտրոնանալով մի որոշակի զբաղմունքի կամ առարկայի վրա:
Անն Սթամը, ով փորձում է իր երեխային օգնել հաղթահարել հիվանդության հետ կապված դժվարությունները՝ ուսումնասիրելով խաղի ռեժիմը, որոշել է այն օգտագործել կրթական նպատակով: Նա խաղում է իր տղայի հետ միասին՝ անընդհատ նրան լուծելու նոր խնդիրներ առաջարկելով: Կնոջ խոսքերով՝ ամենակարևորը խաղի մեջ արյունալի կռիվների և արտաքին աշխարհի հետ անընդհատ համագործակցելու բացակայությունն է, որը այդքան կարևոր է «Ասպերգերի սինդրոմով» տառապող երեխաների համար:
«Իմ երեխան մյուսների նման զարմանալի և յուրօրինակ է, սակայն նա իր թույլ կողմերն ունի, որոնք մենք փորձում ենք վերացնել համակարգչային խաղի օգնությամբ: Այս տեսողական օգնականն իմ տղային կարդալ-գրել սովորեցրեց և սոցիալական փորձ տվեց»,- իր բլոգում գրել է հնարամիտ կինը:











































