Առաջիկա ամռանը Մադրիդի «Ռեալ»-ն ընկերական հանդիպում կանցկացնի Ավստրալիայում: Իսպանական գրանդը կմասնակցի տեղի մրցաշարին:
Նախորդ տարի Ավստրալիա էր մեկնել «Լիվերպուլ»-ը, որի խաղը դիտելու համար մարզադաշտում 95 հազար երկրպագու էր հավաքվել:
Նշվում է, որ մրցաշարին կարող են մասնակցել նաև «Մանչեսթեր Սիթի»-ն և «Ինտեր»-ը:








































