Կարո՞ղ է արդյոք հունվարին շոգ լինել: Այո, եթե հանգստանալ Սեն-Բարտեում կամ Հավայան կղզիներում, կամ, օրինակ, նայել Իրինա Շեյքի կիսամերկ լուսանկարները:
Թոփ-մոդելը, ով վերջերս տոնել է իր 27 ամյակը, լուսանկարվել է Aqua Bendita լողազգեստների գարուն-ամառ հավաքածուի գովազդում՝ դրանով իսկ շարունակելով հաջող համագործակցությունը բրենդի հետ:
Կոլումբիական բրենդի համար նկարահանումները կատարվել են Սեն Տրոպեում: Իրինան մեր առջև կանգնում է իր ամբողջ գեղեցկությամբ. տղամարդիկ կախարդվածների պես հիանում են նրա գեղեցիկ մարմնով, իսկ կանայք մանրամասն ուսումնասիրում են նորույթները:










































