Սոմալիի ծովահենների ակտիվ առաջնորդներից մեկը՝ Մուհամմեդ Աբդի Հասանը, հայտարարել է, որ անցնում է հանգստի։
Ավազակապետն ութ տարի ծովահենությամբ զբաղվելուց հետո դադարեցրել է իր գործունեությունը և այլևս չի մասնակցելու քրեական հանցանքների կատարմանը։ Նա պատմել է, որ իր հորդորից հետո շատ այլ ծովահեններ նույնպես որոշել են վերջ տալ այդ զբաղմունքին։
Հասանը զբաղվել է Հնդկական օվկիանոսում նավեր բռնագրավելով ու միլիոնավոր դոլարների փրկագին պահանջելով։
Սոմալիի Հոբիբո շրջանը 1990-ականներից դարձել է ծովահենների որջը։ Չնայած համաշխարհային նավագնացության բացասական հետևանքներին՝ այդ տարածքը ծովահենության շնորհիվ սկսել է զարգանալ, բարձրացել է բանկիչների կենսամակարդակը։
Վերջին երեք տարիների ընթացքում ռազմածովային ուժերի գործողությունների հետևանքով սոմալիական ծովահենների գործունեությունն անկում է ապրել։
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2012-ի առաջին 10 ամիսների ընթացում ծովահենների հարձակման թիրախ է դարձել մոտ 290 նավ։ Ներկա դրությամբ ծովահենների մոտ են գտնվում գերեվարված 293 ծովայիններ։










































