Հարվարդի համալսարանի գիտնական Վալտեր Շայրերը թվային տեսախցիկով լուսանկարելիս կենդանու ցեղատեսակը որոշող ալգորիթմ է մշակել: Այս տեխնոլոգիան նախատեսվում է օգտագործել սմարթֆոնների միջոցով: Այն նաև կօգնի մեխանիկական թակարդ-տեսախցիկներով աշխատող գիտնականներին, հաղորդում է New Scientist ամսագիրը:
Սարքն աշխատում է հետևյալ կերպ. տեսախցիկը մի քանի լուսանկարների շարք է կազմում և դրանց մշակման ընթացում առանձնացնում պիկսելների շարժուն խումբը, որը հայտնվել կամ տեղափոխվել է ժապավենում: Այնուհետև պիկսելների այդ խումբը համեմատվում է տվյալների բազայում տեղակայված «ծանոթ» կենդանիների նկարների հետ:










































