Friday, 12 06 2026
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը

Թույլ չտալ օրակարգի վերադասավորում

Երբ 2008 թվականի մարտի 1-ից հետո մոտ մեկուկես ամիս անց Սերժ Սարգսյանը ստանձնեց հանրապետության նախագահի պաշտոնը, ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ակտիվորեն ձեռնամուխ լինելու փոխարեն, ակտիվորեն ձեռնամուխ եղավ արտաքին քաղաքականությանը, մասնավորապես հայ-թուրքական գործընթացին:

Այդ ամենը դեռևս թարմ է շատերիս հիշողության մեջ, և գուցե ավելորդ հիշեցումների կամ պատմությունների կարիք չկա: Հայ-թուրքական գործընթացով, դրա շուրջ ստեղծված աղմուկով և Արևմուտքի ու Ռուսաստանի «ինֆորմացիոն հովանավորությամբ» Սերժ Սարգսյանին հաջողվեց Հայաստանի ներքաղաքական օրակարգը շեղել և այն կառուցել արտաքին հարցերի վրա` ստեղծելով իր համար նպաստավոր իրավիճակ:

Հայ ազգային կոնգրեսն էլ ընդառաջ գնաց նրա թելադրած օրակարգին` այդ ամենը բացատրելով պետության համար վտանգներով և պետական շահի թելադրանքով: Սակայն Սերժ Սարգսյանը հարաբերական հանդարտության այդ պահից չօգտվեց և չփորձեց ժամանակն օգտագործել երկրի ներսում բարեփոխումներ իրականացնելու համար: Սերժ Սարգսյանին թվում էր, թե հայ-թուրքական գործընթացն իր իշխանության մշտական աբոնեմենտն է լինելու և կամ միշտ շեղելու է հասարակությանն ու ընդդիմությանը, կամ հանգուցալուծվելով և հայ-թուրքական սահմանները բացելով օգնելու է տնտեսական որոշակի էֆեկտով մեղմելու հասարակության դժգոհությունը: Իրականում ոչինչ չստացվեց, և Սերժ Սարգսյանը ստիպված էր հաշտվել հայ-թուրքական սառեցման մտքի հետ և վերադառնալ հայաստանյան իրականություն, որտեղ ճգնաժամն է՛լ ավելի է խորացել: Սերժ Սարգսյանը փորձեց մի երկու խորհրդակցությամբ ինչ-որ արդյունքներ ստանալ, սակայն Սերժ Սարգսյանի համար, ըստ երևույթին, ակնհայտ է դառնում, որ նա գնացքը վաղուց է բաց թողել և այժմ ունակ չէ որևէ արդյունք ապահովելու:

Նա զգում է իր իշխանության սնանկությունը և ըստ երևույթին հասկանում, որ ներքին կյանքում որևէ բան փոխելու հույսերն անիմաստ են և ռեսուրսները` անբավարար: Թերևս այդ իսկ պատճառով Սերժ Սարգսյանը կարծես թե ընդունել է նորից արտաքին խաղերի մեջ մտնելու հրավերը` հույս ունենալով, որ այս անգամ ևս հնարավոր կլինի հասարակությանը շեղել ներքին խնդիրներից կամ էլ ներքին ծանրագույն իրավիճակին օգնել հայ-թուրքական ճեղքումով: Համենայնդեպս, հենց այդ նկատառումներով կարելի է պայմանավորել Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի-Ռեյի այցելությունը Հայաստան: Թեև Հայաստանի իշխանությունը շարունակում է հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ սառը և կոշտ հայտարարություններ անել, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից էլ Սերժ Սարգսյանն ակնկալում է «ցեղասպանություն» բառը լսել, այնուհանդերձ այդ ամենն ընդամենը Երևանի դիվանագիտական առևտրի մաս են, և էականն այստեղ այն է, որ առևտուրը կարծես թե նորից սկսված է, և իշխանությունը նորից փորձում է Արևմուտքի հետ պայմանավորվել գնի շուրջ:

Դժվար է ասել` այս հարցում պայմանավորվածություն տեղի կունենա՞, թե՞ ոչ, թեև իհարկե կասկած չկա, որ Հայաստանի իշխանությունն, ի վերջո, համաձայնելու է այն տարբերակին, ինչ կասեն Արևմուտքից: Այստեղ էական է, թե ինչ ներգրավվածություն կամ ինչ հետաքրքրվածություն կցուցաբերի այս հարցում Ռուսաստանը: Սակայն հազիվ թե Սերժ Սարգսյանին այստեղ որևէ բան շողա, որովհետև այս ուղղությամբ Ռուսաստանը կարծես թե գերադասում է ավելի շատ աշխատել Թուրքիայի, քան Հայաստանի հետ: Այս պարագայում շատ կարևոր է դառնում Հայաստանի քաղաքացիների` հասարակության և ընդդիմության դերակատարումը, որպեսզի գոնե այս անգամ ընդդիմությունն ու հասարակությունը չտրվեն աշխարհաքաղաքական խաղերին և չշեղվեն ներքին օրակարգից, թույլ չտան իշխանությանը վերադասավորել օրակարգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում