ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Նոֆոլք քաղաքի փողոցներից մեկում զբոսնող շանն առյուծի հետ են շփոթել, հաղորդում է The Virginian Pilot-ը:
Կենդանու մասին 911 փրկարար ծառայություն է հայտնել տեղի բնակիչներից մեկը: Նա ենթադրել է, որ «առյուծը» սոված է և քաղաքի փողոցներում կերակուր է փնտրում:
Գազանանոցից տեղեկանալով, որ առյուծները «տեղում են»՝ ոստիկանությունը գլխի ընկավ, որ զանգահարողը առյուծի հետ է շփոթել Չարլզ Մոնարխ մականվամբ շանը:
Շան տերը կենդանուն այնպես է հարդարում, որ նա առյուծի է նմանվում: Շունն ունի շքեղ բաշ և պոչին՝ նշան:








































