Իտալական «Բրեշիա» ակումբի նախագահ Ջինո Կորիոնին հայտարարել է, որ կառաջարկի Ռոբերտո Բաջոյին գլխավորել ակումբը, որտեղ ֆուտբոլի լեգենդը խաղացել է կարիերայի ավարտից առաջ:
«Ես կհրավիրեմ Բաջոյին ընթրիքի և կհայտնեմ, որ ցանկանում եմ տեսնել նրան «Բրեշիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: Ակումբին անհրաժեշտ է Բաջոյի նման անհատ»,- նշել է նախագահը:
Ժամանակին Ռոբերտո Բաջոն 56 հանդիպում է անցկացրել «Բրեշիայի կազմում, 27 գոլ հեղինակել: Ներկայումս լեգենդը 45 տարեկան է և թիմը գլխավորելու համար համապատասխան մարզչական լիցենզիա ունի:





































