«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը այսօր հայտարարել է, որ դադարեցնում է մեկ շաբաթ առաջ սկսած հացադուլը, քանի որ ՄԻ-24 ուղղաթիռի զոհված օդաչուների դիակները վերադարձվել են Հայաստան։
«Խնդրում եմ ինձ չհերոսացնել, հերոսներն ընկած են,և հերոս են այն տղաները, ովքեր կարողացան վերցնել մեր զոհված օդաչուների դիերը», – ասել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի առջև ակցիա իրականացնող Սանասարյանը, ով միաժամանակ քննադատել է Հայաստանի ղեկավարությանն ու միջազգային կառույցներին՝ այս հարցում դանդաղ գործելու համար:
Լուսանկարը՝ hetq.am-ի










































