Tuesday, 30 04 2024
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը

Վանո Սիրադեղյանի Հայաստան վերադառնալու նախաձեռնությանն անխոս հարսի հլու-հնազանդությամբ աչքի ընկավ միայն ԲՀԿ-ն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է կինովավերագրող, «Ելք» շարժման նախաձեռնող Վարդուհի Սիմոնյանը:

– Դուք «Ելք» շարժման նախաձեռնողների անունից բոլոր կուսակցություններին կոչ էիք արել դիրքորոշում հայտնել հանուն Վանո Սիրադեղյանի` հայրենիքում ապրելու իրավունքի. ո՞ր քաղաքական ուժերն արձագանքեցին, և ի՞նչ զարգացումներ կան այս պահին:

– Կարելի է ասել, որ բոլոր կուսակցություններն էլ արձագանքել են՝ ուղղակի կամ անուղղակի: ՀԱԿ, Դաշնակցություն, «Օրինաց երկիր», ՔԴՄ, անգամ ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանն է բավականին պերճախոս արտահայտվել Վանո Սիրադեղյանի մասին: Բայց առանձին կուսակցական գործիչների վախ-վիշը դեռևս կուսակցության ամբողջական դիրքորոշում չէ: Ավելին ասեմ` եթե այդ կուսակցականները չեն կարողանում իրենց հարազատ կառույցներում պնդել ու անցկացնել իրենց տեսակետը, ապա թող բարի լինեն` իրենք սահմանեն հարազատ կուսակցության բնույթը:

Ընդհանրապես` մեկ առաջնորդի փողի և կապրիզների վրա հենված հոծ զանգվածը փակ ցիկլ մտած ցեղախումբ է ընդամենը, ոչ թե քաղաքական կառույց: Իմիջիայլոց, այս հարցում անխոս հարսի հլու-հնազանդությամբ աչքի ընկավ միայն «Բարգավաճ Հայաստանը»: Այս կուսակցությունում չգտնվեց գոնե մեկը, որի ռիսկը բավականացներ ու գոնե իր հեղինակավոր այլընտրանքային կարծիքը հայտներ պետության հիմնադիրներից մեկի` մեծատաղանդ գրողի մասին: Սակայն լռությունն էլ արձագանք է, հստակ դիրքորոշում, ուստի համարենք, որ նրանց տեսակետն էլ արտահայտված է: Եվ չմոռանանք արձանագրել, որ միայն «Ազատ դեմոկրատներն» էին, որոնց քաղաքական հասունությունը բավականացրեց քաղխորհրդի որոշմամբ պաշտոնապես միանալ հանուն Վանո Սիրադեղյանի վերադարձի ստորագրահավաքին, որն այսօր արդեն մոտենում է 9 հազարին:

Մի բան էլ ավելացնեմ՝ քաղաքականության մեջ մի 4,5 գաղափարախոսություն կա ընդամենը. թե մեր ձեռներեցները ոնց են հաջողացրել մի 80 կուսակցություն ծնել էս մի բուռ հողի վրա` ես չգիտեմ, բայց մի բան հաստատ գիտեմ` օր առաջ այդ դուքանչիներին պիտի աբորտ անել և հասարակական օրգանիզմը նախապատրաստել առողջ սերնդափոխության:

– Ո՞րն է ելքը, ի՞նչ եք պատրաստվում անել այդ 9 հազար ստորագրություններով, մանավանդ` քաղաքական դաշտի արձագանքը սա է ընդամենը:

– Հասարակությունից, նրա իրական պահանջներից կապը կտրած քաղաքականությունը հիվանդ է: Հիմա եթե մեր հիվանդի կլինիկան ցույց է տալիս վարքի շեղումներ, վեգետատիվ հստակ ախտանշաններ, ի՞նչ պիտի անենք: Բանականության շեղումներով հիվանդ պոպուլյացիայի 99 տոկոսը հրաժարվում է բուժումից: Բայց ի՞նչ են անում նրա հետ, իհարկե` զոռով դեղուդարմանի են կապում, հակառակ դեպքում՝ սրանք ամեն պահի պատրաստ են ինքնասպանության:

Մենք քաղաքական կոչված ուժերի համար հասարակական պահանջ ենք ձևակերպել, թող բարի լինեն` մեր երկրի մտավոր ընտրախավի պահանջին արձագանքեն, 9 հազար մարդու պատասխան տան, իսկ եթե հրաժարվում են հասարակության հետ համագործակցել, ուրեմն գնում են ինքնասպանության:

Վանո Սիրադեղյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է եղել, ով կարող է ինձ հակառակում համոզել: Ես չէի ուզի, որ մենք արդարադատություն հայցենք երկրից դուրս` չնայած իրերի դրությունն արդեն ստիպում է այդ ուղղությամբ էլ մտածել: Ոչ մի բարեկեցություն ու զարգացում չի կարող ունենալ այն երկիրը, որը կորցրել է իր բարոյական արժեհամակարգը: Իսկ այսօրվա քաղաքական առաջնորդները, ես կասեի՝ վոժդերը, չեն կարող երկրին վերադարձնել կորցրած բարոյական դիսկոնֆորտը, որովհետև մի բան տալու համար այդ բանն ունենալ է պետք:

– Այդ դեպքում ո՞րն է ելքը:

– Հայաստանը դուրս է նետված նոր աշխարհակարգի քարտեզից և այնտեղ կարող է վերադառնալ մի դեպքում՝ եթե կարողանա քաղաքակրթական արժեքներ ստեղծել և ապացուցել աշխարհին, որ ինքը խելագար ու հանցագործ չէ, և հարկ չկա նրան մեկուսացնել համայն աշխարհից: Վանո Սիրադեղյանի ասած՝ Հայաստանի լքված իշխանությունը կրում է այն պատիժը, ինչին արժանի է վատաբարո կինը, որը մեկի հաշվին ապրում է, բայց «աչքը դուրս» է պահում: Կարդացեք նրա «Հայի վերջին խելքը» հրապարակախոսությունը, ուր Վանոն սրանից մի տասնամյակ առաջ էր մեզ զգուշացրել, որ Հայաստանին ոչ ադեկվատության պատճառով իջեցնելու են քաղաքակրթության ավտոբուսից: Մարդը հստակ գրել էր, որ մեզ պիտի անհանգստացնի ոչ թե Հայաստանի հետ կապված Արևմուտքի ծրագրերի առկայությունը, այլ դրանց բացակայությունը։ Ավելի ճիշտ` տարածաշրջանում իր ծրագրերի գծով գործակիցների ցանկից Հայաստանին հանած լինելու փաստը: Բառացի այսպես էր ձևակերպել. «Որևէ երկրով զբաղվում են այն ժամանակ, երբ այդ երկրի ժողովուրդը ուզում է զբաղվել իր ապագայով»:

– Ի՞նչ կցանկանայիք ասել Վանո Սիրադեղյանին:

– Կուզեի ներողություն խնդրել նրանից, որ ևս մի տարով հետաձգվեց նրա գալը, և ես որպես քաղաքացի` չկարողացա հասնել նրան, որ ինքն առանց քաղաքական հետապնդման ապրի իր հիմնադրած պետության մեջ: Եվ շատ կուզեի նրան նվիրել Սամվել Մկրտչյանի և Լևոն Խեչոյանի վերջին գրքերը, որ նա մեզնից հույսը լրիվ չկտրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում