Պորտուգալիայի նախկին վարչապետ Ժոզե Սոկրատեսը ձերբակալվել է կոռուպցիոն կասկածանքով: Այս մասին հայտնում է Diario de Noticias-ը:
Սոկրատեսին ձերբակալել են Լիսաբոնի օդանավակայանում՝ Փարիզից վերադառնալուց անմիջապես հետո: Ձերբակալությունը կատարվել է Գլխավոր դատախազության հրամանով: Հարկերի վճարումից խուսափելու, փողերի լվացման և կոռուպցիոն իրավախախտումների կասկածանքով անցկացվող հետաքննության շրջանակում ձերբակալվել է ևս 3 մարդ:
Այսօր նա կկանգնի դատարանի առջև:










































