ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ջոն Բոհները քննադատել է նախագահ Բարաք Օբամայի նոր հրամանը, որը թույլ է տվել օրինականացնել երկրում մոտ 5 մլն անօրինական ներգաղթյալների գտնվելը: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Նախագահին այլևս չի կարելի վստահել, քանի որ նա, չխորհրդակցելով կոնգրեսականների հետ, միակողմանիորեն փոխել է միգրացիոն քաղաքականությունը»,- ասել է նա:
Նա նշել է, որ Օբաման իրեն պահել է այնպես, կարծես թագավոր կամ կայսր լինի:











































