Դերասան Ջեյմս Ֆրանկոն համացանցում տեղակայել է նոր նմանակման տեսանյութ: Այս անգամ հոլիվուդյան սիրունիկը ֆոնոգրամայի ներքո կատարել է Ջասթին Բիբերի «Boyfriend» երգը և դրա հիման վրա տնային տեսանյութ է նկարահանել:
Տեսանյութում նկարահանվել է «Անսանձ արձակուրդներ» ֆիլմից նրա խաղընկերուհի էշլի Բենսոնը: Ավելի վաղ Ջեյմսը հերքել է լուրերն այն մասին, որ հանդիպում է նրա հետ իրենց նկարահանումներից հետո: Դերասանը նաև հերքել է Սելենա Գոմեսի հետ սիրավեպի մասին լուրերը, որը նույնպես նրանց հետ նկարահանվել է նույն ֆիլմում:
Հիշեցնենք, որ Ֆրանկոն վերջերս նույն կերպ նմանակել էր Ռիհաննայի «You Da One» երգը:









































