ԱՄՆ-ի բնակիչները խուճապի և «սարսափի» են մատնվել ֆինանսների նախարարի պաշտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջադրված Ջեք Լյուի «ծիծաղելի» ստորագրության պատճառով, որը հավանաբար շուտով կհայտնվի թղթադրամների վրա: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Ջեք Լյուի ստորագրությունը, որը ոչ մի կապ չունի նրա անվան հետ, բլոգերների կողմից արժանացել է «օձանման» և «խելահեղ» բնութագրումներին:
The Washington Post-ը այս առնչությամբ նույնիսկ դիմել է ձեռագրաբանի ծառայությանը: Վերջինս պարզել է, որ ԱՄՆ ֆինանսների ապագա նախարարի ձեռագիրը նման է արքայադուստր Դիանայի ձեռագրին և վկայում է խնդիրների լուծման հարցում նրա «փափուկ» մոտեցման մասին:
Իսկ ահա The New York Times-ը նույնիսկ Լյուին առաջարկել է հանուն դոլարների փոխել ձեռագիրը: Ի դեպ, արդեն դիմահար միջնորդություն է պատրաստվել, որով Լյուի ստորագրության պաշտպանության կոչ է արվում:










































