The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին հավելված է հրապարակել, որը հնարավորություն է տալիս Սան Ֆրանցիսկոյում համերգը դիտել 360 աստիճան դիտելիությամբ: Այս մասին հաղորդվում է նրա պաշտոնական կայքում:
360 աստիճան դիտելիությամբ տեսանյութը, որում Մաքքարթնին Սան Ֆրանցիսկոյում կատարում է Live And Let Die հիթը, ստեղծել է պանորամային ֆիլմերի և վիրտուալ իրականության սարքավորումներ արտադրող Jaunt ընկերությունը: Համերգը տեղի է ունեցել 2014 թ. օգոստոսի 14-ին:
Հոլովակը դիտել հնարավոր է Android սմարթֆոններով Google Cardboard հավելվածի միջոցով: Շուտով հավելվածը հասանելի կլինի նաև Occultus Rift-ի համար:










































