Sunday, 21 06 2026
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո

15 oրվա PR պրոյեկտ` զրոյական արդյունքով

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը` որպես քաղաքական պրոյեկտ, զրոյական արժեք ունեցավ:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում Արմեն Բադալյանը նշեց, թե այդ ակցիան միայն տեղեկատվական առումով կարողացավ արդյունք գրանցել:

«Լրատվական դաշտը, թողած մյուս բոլոր, ընդ որում կարևոր թեմաները` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, մարտի 17-ի հանրահավաքն ու Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, քննարկում էր Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը: Տեղեկատվական առումով Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացավ երկու շաբաթ շարունակ գտնվել ուշադրության կենտրոնում: Ավելին` նա իր պատգամավորական գործունեության չորս տարիների ընթացքում այդքան չէր արժանացել լրագրողների ուշադրությանը, որքան այս 15 օրերին»,- նշեց Բադալյանը:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի քայլի քաղաքական կողմին, քաղտեխնոլոգը նշեց. «Որպես քաղաքական պրոյեկտ` դա զրոյական արժեք ունեցավ: Քաղաքական պրոյեկտը ենթադրում էր քաղաքական պահանջներ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի 15 պահանջներից միայն 2-ն էր քաղաքական` չեղյալ հայտարարել կոալիցիոն հայտարարությունը և ճանաչել ԼՂՀ անկախությունը: Իսկ մնացած 13 պահանջները քաղաքական չէին»:

Բադալյանը նաև մեկ այլ կարևոր փաստ մատնանշեց. «Հացադուլը միգուցե այլ արձագանք ստանար արևմուտքում, բայց արևելքում նման պրոյեկտը քաղաքական դիվիդենտներ չի բերում: Դա 15 oրվա PR պրոյեկտ էր»:

Բադալյանի խոսքերով, իշխանություններն ու տարբեր պատգամավորներ սկսեցին Հովհաննիսյանի PR ակցիան օգտագործել սեփական PR-ի համար: «Ընդ որում` Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ գալիս էին մարդկային աջակցություն ցույց տալու, այլ ոչ թե քաղաքական: Իսկ դա դեռ չի նշանակում, որ նրան այցելողները «Ժառանգության» ընտրողներն են»,- նշեց նա:

Արմեն Բադալյանը պատգամավորներին խորհուրդ տվեց այցելել անազատության մեջ գտնվող իրենց գործընկերոջը` Սասուն Միքայելյանին, որն առողջական լուրջ խնդիրներ ունի: Արմեն Բադալյանի խոսքերով, Րաֆֆի Հովհաննիսյանին այցելած պատգամավորները Սասուն Միքայելյանին չեն այցելում, քանի որ բանտում չկան լրագրողական տեսախցիկներ ու ձայնագրիչներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում