2013-ի սկզբին համացանցում տարօրինակ նախաձեռնություն էր սկիզբ առել, որի նշանաբանն է եղել՝ «Կտրիր քեզ հանուն Բիբերի»: Դրա հեղինակները կոչ են արել «խոտ» ծխելիս բացահայտված արտիստին իրենց կտրելու միջոցով ամաչեցնել,- հայտնում է NY Daily News-ը:
Վերջերս Բիբերին պապարացիները տեսել էին մարիխուանա ծխելիս: 4chan կայքի անհայտ անդամներն օգտվել են դրանից: Նրանք երգչի երկրպագուներին կոչ են արել վնասել իրենց ու լուսանկարները տեղադրել համացանցում: Նրանց մտահղացմամբ՝ ֆանատների սարսափելի լուսանկարները պետք է Բիբերին ստիպեն խելքի գալ և դադարեցնել երիտասարդներին վատ օրինակ ցույց տալը:
Հաշված ժամերի ընթացքում Twitter-ում հայտնվել են «Կտրիր քեզ հանուն Բիբերի» գրառումով հազարավոր հաղորդագրություններ: Որոշ երիտասարդներ իսկապես կուլ են տվել խայծն ու համացանցում տեղադրել մեղմ ասած՝ ոչ այնքան հաճելի լուսանկարներ: Մնացած՝ ավելի խելամիտ մասը, սարսափել է: Շատ հայտնիներ, նրանց թվում՝ Մայլի Սայրուսը, իրենց ընթերցողներին կոչ են արել ոչ մի դեպքում չվնասել իրենց:
Ինքը՝ Ջասթին Բիբերը, չի արձագանքել լուրին, որ իր երկրպագուները կարող են լրջորեն վնասել իրենց՝ իր մասին հոգ տանելով:








































