ԵԱՀԿ Մինսկի խումբը փոխել է նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված, Արցախի բանակին պատկանող ռազմական Մի-24 ուղղաթիռի վերաբերյալ հայտարարությունը: Այս մասին հայտնում է Trend-ը:
Իր հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածքի անվանումը, որտեղ գտնվում են ուղղաթիռի բեկորները, «չեզոք»-ից փոխել է «անմարդաբնակ»-ի:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին՝ ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է ԼՂՀ ՌՕՈՒ «Մի-24» ուղղաթիռը: