Լաս Վեգասում Մադամ Տյուսոյի թանգարանը համալրվել է ևս մեկ ցուցանմուշով՝ պուերտոռիկացի հայտնի երգիչ Ռիկի Մարտինի մոմե արձանիկով: Արձանիկը պատկերում է երգչին ուրախ պարային դիրքում՝ ձեռքին միկրոֆոն:
Հանդիսատեսն ու մամուլը, որ ներկա են եղել մոմե արձանիկի բացմանը, կարողացել են գնահատել երկու Ռիկիների զարմանալի նմանությունը, հատկապես այն պահին, երբ արտիստը նման կեցվածք է ընդունել ու ժպտացել է:
«Զարմանալի է՝ որքան աշխատանք է ներդրված այդ ֆիգուրի ստեղծման համար, որն ստացվել է ինձ այնքան նման, որքան դա կարող էր հնարավոր լինել»,- հիացել է 42-ամյա երգիչը:
Երգչի մոմե կրկնօրինակի շնորհանդեսը տեղի է ունեցել Latin Grammy Awards 15-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում:












































