Թմրանյութերի և ալկոհոլի չարաշահումը, ինչպես հայտնի է, կարող է վտանգավոր լինել անգամ կյանքի համար: Սակայն քչերը գիտեն, որ հնարավոր է մահանալ նաև, օրինակ, խմելով չափազանց շատ ջուր կամ, ասենք, սոյայի սոուս:
bigpicture.ru-ն ներկայացնում է մարդկանց հետ պատահած ամենատարօրինակ չարաշահումների դեպքերը, որ հանգեցրել են մահվան:
1. Ծիծաղաբեր գազի չարաշահում

Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Սանտա Բարբարա քաղաքում: Տղամարդը մահացած էր հայտնաբերվել սեփական մեքենայում, որտեղ հայտնաբերվել էին թղթե տոպրակներ և ազոտի օքսիդի պարունակությամբ 100 ոչ մեծ տարաներ, որը հայտնի է ծիծաղաբեր գազ անվանումով:
2. Սոյայի սոուսի չարաշահում

19-ամյա ամերիկացի պատանին թունավորվել էր գրազով 1 շիշ սոյայի սոուս խմելու հետևանքով: Աղը նրա օրգանիզմում հարուցել էր նյարդաբանական խնդիրներ, և նա 3 օրով հայտնվել էր կոմայի մեջ:
3. Կոֆեինի չարաշահում

Կոֆեինի չարաշահում կարող է տեղի ունենալ, եթե մարդը խմի մեծ քանակությամբ սուրճ՝ մի քանի տասնյակ բաժակ: 2010-ին, սակայն, բրիտանացի Մայքլ լի Բեդֆորդը մահացավ արյան մեջ կոֆեինի չափազանց մեծ քանակությունից: Նա կուլ էր տվել 2 թեյի գդալ մաքուր կոֆեին, որը համապատասխանում է 70 էներգետիկ ըմպելիքի:
4. Թեյի չարաշահում

ԱՄՆ-ում այդ աղմկոտ դեպքը քննարկվում էր մամուլում երկար ժամանակ: 47-ամյա դետրոյթցի կինը ավելի քան 10 տարի ամեն օր խմել է մի մեծ թեյնիկ թեյ՝ թեյի առնվազն 10 փաթեթավորված տուփով: Դրա հետևանքով նա ձեռք էր բերել կմախքի ֆլյուորոզ, որի ախտանշաններն են հոդացավերն ու ոսկորների փխրունությունը:
5. Կոլայի չարաշահում

2010թ. նորզելանդուհի Նատաշա Հարիսը մահացավ իր բնակարանում: Հետո պարզվել էր, որ կինն ավելի քան 10 տարի խմել է օրական մի քանի լիտր կոլա: Ըմպելիքը հարուցել էր առիթմիա, ինչի հետևանքով էլ նա մահացել էր:
6. Ջրից թունավորում

Դեպքը տեղի է ունեցել Ջենիֆեր Լի Սթրենջի հետ, որը 2007-ին մահացել է իրար հետևից մի քանի լիտր ջուր խմելուց հետո:
7. Վիագրայի չարաշահում

Նման դեպք պատահել է 2009-ին Ռուսաստանում: Մեխանիկ Սերգեյ Տուգանովը մահացել է մի ամբողջ տուփ վիագրա խմելուց հետո:











































