Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է որակազրկվել 5 խաղով: Իսպանիայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում կայացած «Սելտա»-ի դեմ խաղում սպառնաց հանդիպման գլխավոր մրցավարին:
«Ռեալ»-ը հաղթեց 4:0 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, իսկ Ռամոսը հանդիպման ընթացքում ստացավ երկրորդ դեղին քարտն ու հեռացվեց խաղադաշտից:
Կարմիր քարտ ստանալուց առաջ Իսպանիայի հավաքականի պաշտպանը մոտեցավ հանդիպման գլխավոր մրցավար Միգել Անխել Այսա Գոմեսին և սպառնաց վերջինիս, ինչը մրցավարը նշեց հետխաղյա արձանագրությունում:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն կքննարկի Ռամոսին որակազրկելու հարցը:







































