Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարիո Կեմպեսն իր կարծիքն է հայտնել կատալոնական «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսիի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի խաղի վերաբերյալ:
Աշխարհի 1978 թվականի չեմպիոնի կարծիքով` իր հայրենակիցն այնքան մոտիվացված չէ, որքան Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը:
«Ներկայումս Մեսսին լավագույն մարզավիճակում չէ, ինչպես մի քանի տարի առաջ: Կարծում եմ` նա ավելի թույլ խաղ է ցուցադրում, քան մենք սովոր ենք տեսնել նրա կատարմամբ: Ահա այստեղ էլ տարբերությունն է «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի միջև: Այսօր Լեոն այնքան չէ ձգտում հաղթանակների, որքան Քրիշտիանուն: Մեսսին այնքան շատ գոլեր չի խփում, որքան նախկինում»,- AS-ը մեջբերում է Կեմպեսի խոսքերը:










































