Հունվարի 10-ին, ժամը 10.57-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում եղանակային վատ պայմանների պատճառով ավտոմեքենաները հայտնվել են արգելափակման մեջ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ժամը 11.52-ին Ջաջուռի գյուղապետարանի տրամադրած տեխնիկայի օգնությամբ դուրս է բերվել 8 ավտոմեքենա:







































