Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Թուրքիայի հայոց պատրիարքը հայ կանանց դեմ վերջին բռնությունները չի դիտում որպես «զուտ հայերի դեմ ուղղված արարք»

Դեկտեմբերին Ստամբուլի հայկական Սամաթիա թաղամասում հայ տարեց երկու կանանց նկատմամբ գրանցված բռնությունները տարատեսակ մեկնաբանությունների պատճառ դարձան: Դրանք որակվեցին, որպես «ատելության հողի վրա իրականացված ոճիրներ»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ասաց, որ նման մարդկային սպանությունները ցավալի են, սակայն արդար չէ դրանք որակել որպես զուտ հայերին ուղղված արարքներ։

Նա նշեց, որ սպանության դեպքի մասին լսել են, որովհետև հայ է սպանվել։ Սակայն, նրա խոսքերով, նման տասնյակ ոճիրներ են գրանցվում:

«Հնարավոր է, որ ատելության պատճառով իրականացված ոճիր լինի, սակայն նման ոճիրներն ընդհանրապես ազգության պատճառից ավելի նրանց ունեցվածքը ձեռք բերելու պատճառով է: Եթե հարցը դիտարկում ենք ատելության և ազգային պատկանելության տեսանկյունից, ապա պետք է մտածել, որ թուրք էր սպանվել ՀՀ քաղաքացու ձեռքով: Թուրքիայում ոչ ոք այդ սպանությունն ատելությանը չվերագրեց»,- նշեց սրբազանը:

Անդրադառնալով խոսակցություններին, թե Թուրքիայի հայ համայնքում տագնապ է առաջացել, ասաց, որ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչը Թուրքիայում Հայոց Պատրիարքարանն է և չգիտի, թե ովքեր են համայնքի ներկայացուցիչները, որոնք մտահոգված են։ Նրա կարծիքով՝ տագնապի մասին խոսել, ինքնին տագնապ ստեղծել է նշանակում, քանի որ տագնապ գոյություն չունի։ «Հարցը համայնքային ցավ է, պարզապես՝ անարգ ու անարդար ոճիր։ Պատրիարքական Աթոռը հետևողն է հարցի լուծման»,- ցավով ասաց սրբազանը։

Հարցին, թե ինչպես են անցել հայ համայնքում տոները ոճրագործությունից հետո, նա պատասխանեց. «Ուր կա ցավ, հնարավոր չէ ամբողջական ցնծություն։ Սակայն, Ստամբուլի հայ համայնքն Ամանորն ու Սուրբ Ծնունդը տոնական ուրախությամբ և աղոթքներով ապրեց»։

Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը վստահեցրեց, որ Թուրքիայում հայ-թուրքական հարաբերություններում ոչ մի լուրջ խնդիր գոյություն չունի և հայ համայնքի գոյությունը պահպանելու ուղղությամբ դժվարություններ չկան։ Նա պարզաբանեց, որ երբ փոքր հարցեր են առաջանում, համապատասխան մարմինների հետ կապ պահելով՝ բոլոր հարցերը լուծվում են։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Ստամբուլի հայկական թաղամասում դաժանորեն սպանվել էր հայ համայնքի ներկայացուցիչ մի կին՝ Մարիցա Քյուչուքը, ով դանակի 7 հարված էր ստացել Սամաթիայի իր տանը, և որին հայտնաբերել էր նրա դուստրը: «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը Թուրքիայի ոստիկանության ուշադրությունն էր հրավիրել հետևյալ հանգամանքի վրա. սպանված կնոջ մարմնի վրա մարդասպանի կողմից նկարված է եղել խաչ, սակայն ոստիկանությունը դեռևս շարունակում է քննությունը: Սա հայերի դեմ իրականացված միակ ոճիրը չէր նույն ամսվա ընթացքում: Դեկտեմբերի սկզբին 87-ամյա մեկ այլ հայ կին ծեծի էր ենթարկվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում