Վեսթմինսթերյան պալատը, որտեղ տեղակայված է բրիտանական խորհրդարանը, աստիճանաբար փլուզվում է և շտապ կապիտալ նորոգման կարիք ունի: Այս մասին հայտնում է BBC-ն՝ նշելով, որ շենքի շինարարությունը պահանջում է առնվազն 4.7 մլրդ դոլար:
Խորհրդարանի շենքը նախկինում մի քանի ջրհեղեղ և հրդեհ է տեսել: Քարե ճակատային մասի մի հատվածը գտնվում է վթարային վիճակում: Շենքի ենթակառուցվածքի մեծ մասը չի վերանորոգվել 1950-ականներից սկսած:
Վերանորոգում սկսելու մասին վերջնական որոշում դեռևս չի ընդունվել, սակայն հնարավոր տարբերակների շարքում քննարկվում է բոլոր խորհրդարանականներին 5 տարով շենքից հանելու տարբերակը:
Առավել հավանական է, որ վերանորոգումը սկսվի 2021 թվականին:










































