Տեսանյութը, որում երեք տարեց կանայք առաջին անգամ մարիխուանա են ծխում, 2 օրում ունեցել է մոտ 10 մլն դիտում:
Նկարահանումը կատարվել է Վաշինգտոնում, որտեղ վերջերս է օրինականացվել բժշկական նպատակներով մարիխուանան:
Տեսանյութում տատիկները նկարագրում են իրենց տպավորությունները: Նրանք խոստովանել են, որ իրենց ավելի անհոգ են զգում: Քննարկումներն ուղեկցվել են բարձր ծիծաղի պարբերական բռնկումներով:











































