Եգիպտոսում ձերբակալվել է արգելված «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայիս առաջնորդ Մոհամմեդ Ալի Բիշրը: BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով տեղի ԶԼՄ-ներին, հայտնում է, որ նրան մեղադրում են գոյություն ունեցող համակարգի տապալումը հրահրելու մեջ:
Չափավոր հայացքներով առանձնացող Բիշրը նախարար է եղել իսլամիստների կառավարությունում, ով իշխանությունների կողմից պաշտոնից հեռացվել է նախորդ տարի զինվորական հեղաշրջման ժամանակ:
Նա հեղաշրջումից հետո ազատության մեջ մնացած «Մուսուլման եղբայրների» փոքրաթիվ առաջնորդներից մեկն էր:







































