Friday, 05 06 2026
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան

Ում հարցերն են լուծվում խփված ուղղաթիռի շուրջ

Հայկական խփված ուղղաթիռի զոհերի մարմինները վերադարձնելու հետ կապված խնդիրը Հայաստանում հետաքրքրական դրսևորումներ է ստանում: Եվ պետական, և հասարակական մակարդակներում թիրախում է հայտնվել ԵԱՀԿ-ն՝ հասարակականում՝ ավելի բաց, պետական մակարդակում՝ նրբորեն սքողված:

Որ ԵԱՀԿ-ն՝ և՛ որպես միջազգային կառույց, և՛ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող կազմակերպություն, բավականաչափ անելիք ունի և՛ կոնկրետ այս հարցում, և՛ ընդհանրապես հակամարտության էսկալացիայի հարցում՝ կասկած լինել չի կարող: Սակայն մենք այսօր ունենք շատ հստակ և կոնկրետ խնդիր, որը լուծում է պահանջում: Ռազմական լուծման հնարավորությունները սահմանափակ են, դիվանագիտական լուծման առումով, սակայն, հնարավորությունների կիրառման փոխարեն՝ կարծես թե ձեռնամուխ ենք եղել այլ հարցեր լուծելու, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ի հետ հաշիվներ մաքրելու, ըստ որում՝ ինչպես երևում է, ոչ թե մեր, այլ Ռուսաստանի հաշիվները մաքրելու, քանի որ հարցադրումները, մեղադրանքներն ու դիտողությունները հասցեագրվում են առավելապես ԱՄՆ-ին և Ֆրանսիային:

Այս ամենը ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, եթե տեղավորվեր քաղաքական որևէ բովանդակության մեջ: Այսինքն՝ դուրս գար պարզունակ «վրդովմունքի» շրջանակից և ներկայացվեր կամ մատուցվեր քաղաքական փաթեթավորմամբ: Այսինքն՝ Հայաստանը ԵԱՀԿ-ին ներկայացներ իր մոտեցումները, մատնանշեր անելիքները և հայտարարեր, թե իր անելիքը որն է լինելու իրավիճակի իքս ժամանակաշրջանում անարդյունավետությունից հետո:

Ըստ որում, հարցը բոլորովին չի վերաբերում ռազմական սպառնալիքին, որը կարող է ընկալվել որպես շանտաժ: Բայց Հայաստանը կարող է և պետք է ներկայացնի իր պահանջներն ու մոտեցումները և՛ այս, և՛ դիվանագիտական-քաղաքական հարթության մասով: Այսինքն՝ Հայաստանն իրեն պետք է իրավունք վերապահի հայտարարելու, որ եթե իքս ժամանակահատվածում չստացվի խնդրի լուծումը, ապա հայկական կողմը հայկական զինուժի անձնակազմի մարմինները դուրս բերելու հարցում իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ դիմել ցանկացած մեթոդի, որը նպատակահարմար կգտնվի և հնարավոր կդարձնի անձնակազմի մարմինների դուրսբերումը անկման վայրից:

Զուգահեռաբար, Հայաստանը պետք է հայտարարի, որ շարունակելու է ջանքերը դիվանագիտական ոլորտում, սակայն նաև իրավունք է վերապահում իրեն այդ հարթության վրա խնդրի լուծման անարդյունավետության դեպքում դուրս գալ բանակցային ձևաչափից և առնվազն քննարկել Լեռնային Ղարաբաղի հետ փոխգործակցության, անվտանգության մեծ պայմանագրի կնքման հարցը, նաև՝ Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը:

Նմանօրինակ կոնկրետության դեպքում միայն Հայաստանի դիտողությունները կամ հարցադրումները ԵԱՀԿ-ին՝ որպես միջազգային կարևոր կառույցի և հակամարտության կարգավորման մանդատ ունեցող կազմակերպության, կարող են լինել տրամաբանական և քիչ թե շատ հիմնավոր:

Միայն այդ դեպքում հստակ կլինի, որ ԵԱՀԿ-ին ուղղված վրդովմունքի կամ «մուննաթի» միջոցով ինչ- որ այլ հարցեր սպասարկելու փոխարեն՝ Հայաստանը ի՛ր հարցերն է փորձում լուծել, զբաղվում է ի՛ր հարցերով:

Եվ ի վերջո՝ չէ՞ որ Հայաստանն ունի անվտանգության այնպիսի երաշխավոր և բարեկամ, ինչպիսին Ռուսաստանն է՝ Հայաստանի մեծամասնության համար հզոր մի տերություն, որը մեր թիկունքին է և թույլ չի տա մեզ նեղացնել: Էլ ի՞նչ ունենք վախենալու, ինչո՞ւ նման բարեկամ ունենալով՝ հայտնվել խնդրողի դիրքում: Թե՞ Ռուսաստանը միայն Հայաստանում ռազմական շքերթներին և դպրոցներում գործածվող լեզվին փայ մտնելու համար է բարեկամ ու երաշխավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում