Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում չկա «չեզոք» տարածք: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Որպեսզի ավելի հստակ լինի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում չկա «չեզոք» տարածք չկա, կա «ոչ մեկի հող», որը բաժանում է ռազմական ուժերը»,- գրել է Ուորլիքը:
Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին Ադրբեջանը չեզոք գոտում խոցել է ուսումնական թռիչք կատարող հայկական Մի-24 ուղղաթիռը, որի անձնակազմի 3 անդամները զոհվել են: Մինչ օրս, սակայն, ադրբեջանական ուժերը կրակի տակ են պահում այդ հատվածը՝ թույլ չտալով վերցնել զոհերի մարմինները: ԵԱՀԿ Մինսկի խումբը այդ կապակցությամբ երեկ հայտարարություն արեց՝ կոչ անելով Ադրբեջանին թույլ տալ մոտենալ խոցված ուղղաթիռին:
Լուսանկարը՝ Armenpress-ի








































