Յուրահատուկ Pradasphere ցուցադրությունը, որն առաջին անգամ ներկայացվել էր Լոնդոնում, այսօր բացվում է Հոնկոնգում և գործելու է մինչև դեկտեմբերի 5-ը, գրում է elle.ru-ն:
Ընդարձակ ցուցադրությունը, որը կոչված է պատմելու Prada-ի ստեղծագործական մեթոդների, ոճի յուրահատկության մասին, տեղակայվել է նավահանգստում, որը նայում է դեպի Կոուլուն թերակղզի:
Ցուցադրությանը ներկայացված են ապրանքանիշի հարուստ արխիվային նյութերը (1913-ից մինչև մեր օրերը) և Միուչչի Պրադայի մտահղացումները:
Ցուցադրության համադրողն է Ֆաբիո Զամբերնարդին՝ Prada-ի կրեատիվ տնօրենը:












































