7 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել Նյու Յորքում հունվարի 9-ի առավոտյան շինարարական կռունկի վայր ընկնելու հետևանքով,- հաղորդում է The New York Times-ի կայքը:
Վթարը տեղի է ունեցել Լոնգ Այլենդ Սիթի շրջանում՝ Քվինսում 26-հարկանի բնակելի շենքի կառուցման ժամանակ: Շինարարությունը կատարվում է այն շինության մոտ, որտեղ տեղադրված է «Պեպսի կոլա»-ի հսկայական գովազդը: Նստավայրի էլիտային համակարգը կառուցում է TF Cornerstone դևելոփերական ընկերությունը:
Կռունկը շրջվել է բեռ բարձրացնելիս, վթարի պատճառները հայտնի չեն: 3 տուժածների ստացած վնասվածքները գնահատվում են ծանր, սակայն կյանքի համար վտանգ չկա:









































