Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ հունվարի 10-ին` ժամը 12.00-ի դրությամբ, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակվել է:
Իրավիճակի փոփոխման դեպքում նախարարությունը լրացուցիչ տեղեկություն կհաղորդի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: