Առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պատրաստվում է ներկայացնել «արդարության մոդել»: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այդ մոդելում ներկայացված է հստակ մեխանիզմ, որով յուրաքանչյուր աղքատ մարդ կարող է հարստանալ:
Հրանտ Բագրատյանի մամլո քարտուղար Կարինե Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այդ մոդելը Հ. Բագրատյանը կներկայացնի 4-5 օրից:








































