Տեխաս նահանգի դաշնային դատարանը մերժել է 15-ամյա աշակերտուհի Անդրեա Էռնանդեսի հայցը: Աղջիկը պահանջում էր արգելել տեղորոշիչ միկրոչիպով անցագրերի կիրառումը սովորողների շրջանում: Այս մասին հաղորդել են դատարանի ներկայացուցիչները:
Ավելի վաղ աղջիկն ու նրա հայրը դպրոցի վարչակազմին հայտարարել էին, որ կրոնական դրդապատճառներով հրաժարվում են կրել այդպիսի անցագիր:
Էռնանդեսը այդպիսի անցագիրը նույնիսկ համարել է «սատանայի նշան»` հայտնում է Interfax-ը:
Տեղի դատավորի պնդմամբ՝ աղջկա պահվածքն ավելի շուտ թելադրված է «աշխարհիկ ընտրությամբ, ոչ թե կրոնական անհանգստությամբ»:
Ինչպես հաղորդվում է, աղջկա փաստաբանը մտադիր է բողոքարկել վճիռը:
Քաղաքացիական ազատության դեմ պայքարի ամերիկյան միությունը նույնպես քննադատում է միկրոչիպերի կիրառումը դպրոցում:









































