ABC հեռուստաալիքով հեռարձակվող Ջիմի Քիմելի շոուն իր մեջ ներառել է Celebrities Read Mean Tweets զվարճալի էջը, որը հանրահայտ մարդկանց հնարավորություն է տալիս եթերում ընթերցել Twitter միկրոբլոգների ցանցում երկրպագուների կողմից իրենց ուղղված խելահեղ թուիթները: YouTube-ում հայտնված տեսանյութը հաղորդման շրջանակում երրորդ անգամ անցկացվող զվարճալի էջի մասին է:
Եթերում ընթերցված թուիթների համաձայն՝ Լարի Քինգին ընթրիքի ժամանակ տեսած երկրպագուն նրան համեմատել է տեսիլքի հետ, իսկ հեռուստահաղորդավար Դոկտոր Ֆիլին նրա հետևորդներից մեկը անվանել էր ճաղատ և մեծբերան լեռնաբնակ` նրան կոչ անելով քիչ խոսել: Իսկ ահա Ջեսիկա Բելին մեկը թուիթով փոխանցել էր իր բժշկի կարծիքը, թե դերասանուհին ձիու ատամ ունի և այլն:










































