ԱՄՆ Ռազմավարական հետազոտությունների Heritage Foundation ինստիտուտը Wall Street Journal-ի հետ համագործակցության արդյունքում հրապարակել է 2013-ի Տնտեսական ազատության ցուցիչը: Ինդեքսը կշեռքի նժարին է դրել 184 երկրի տնտեսական ազատությունը՝ հաշվի առնելով առևտրի, բիզնեսի, ներդրումների ազատություններն ու սեփականության իրավունքները: Այս մասին հայտնում է heritage.org-ը:
Հայաստանը տնտեսապես ազատ երկրների վարկանիշում 38-րդ տեղում է (69.4 բալ): Նախորդ տարվա համեմատ, Հայաստանը միավորները բարձրացրել է 0.6-ով՝ հիմնականում ցուցաբերելով պետական ծախսերի լավ կառավարում: Հայաստանը եվրոպական տարածաշրջանի 43 երկրների շարքում 17-րդ տեղն է զբաղեցնում և իր միավորներով գերազանցում է միջին համաշխարհային և տարածաշրջանային ցուցանիշ ունեցողներին:
Տնտեսական բազայի զգալի բազամազանությունը մեծացրել է Հայաստանի տնտեսական աճը՝ նվազեցնելով աղքատության և գործազրկության մակարդակը (5.9 տոկոս): Կարգավորման արդյունավետությանն են նպաստել բիզնես գործընթացների պարզեցումներն ու պետական ծախսերի զգուշավոր կառավարումը:
Թեև Հայաստանը բավական լավ է դրսևորվում տնտեսական ազատության շատ կատերգորիաներում, այնուհանդերձ, ամուր հիմքեր են անհրաժեշտ այնպիսի հարցերում, ինչպիսիք են դատական համակարգի անկախությունն ու կառավարության գործունեության թափանցիկությունը:
Հայաստանում օրենքի գերակայության հուսալի վերահսկման պակաս կա: Հայաստանի միավորները կառուպցիայից ազատության և սեփականության իրավունքի վերաբերյալ համաշխարհային միջին ցուցանիշից ցածր են:
Ընդհանուր հարկային բեռը կազմում է ՀՆԱ 20 տոկոս: Բյուջեի դեֆիցիտը կրճատվել է ՀՆԱ մինչև 2.7, իսկ պետպարտքը՝ 35 տոկոսի չափով:











































