Իրանի ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Մեհդի Քարուբիի որդին՝ Մոհամեդ Հուսեյնը, դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ինքը՝ Մոհամեդ Հուսեյն Քարուբին: Որպես իր ձերբակալության պատճառ՝ նա դիտում է արտասահմանյան ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցը՝ 2009թ. Քյահրիզյաքի բանտերում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս պահին դատավճիռը փոխարինվել է 5 տարվա պայմանական ժամկետով:
Հիշեցնենք, որ Մեհդի Քարուբին արդեն ավելի քան մեկ տարի գտնվում է տնային կալանքի տակ:










































